Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Կալցիումի հիդրօքսիդ, հանգած կիր։ Քիմիական բանաձևը՝ Ca (OH)2, ուժեղ հիմք է։ Անգույն բյուրեղ է, խտությունը՝ 2240 կգ/մ3։ Կալցիումի հիդրօքսիդը սպիտակ, փաթիլանման փոշի է։ Տաքացնելիս անջատում է ջուր՝ փոխարկվելով CaO-ի
CaO + H2O → Ca (OH)2
100 գ ջրում 20 °C-nւմ լուծվում է 0, 165 գ կալցիումի հիդրօքսիդ, 100 °C-ում՝ 0, 077 գ։ Աղերի առկայությամբ լուծելիությունը խիստ բարձրանում է։ Ջրային լուծույթը կոչվում է կրաջուր, իսկ սուսպենզիան՝ կրակաթ։ Օդից հեշտությամբ կլանում է ածխաթթու գազ՝ վերածվելով կալցիումի կարբոնատի։
Կիրառվում է որպես էժան ալկալի, նաև շինարարության մեջ են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 185)։